Այս շրջանակների ուսին է ընկած արցախահայության խնդիրների բարձրաձայնումը
Երևանում «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը քննարկում է կազմակերպում «Արցախ. Ադրբեջանի վերջնապայմաններ, պայքար Քարագլխի բարձունքի համար, ռուս խաղաղապահներ եւ միջազգային հանրության սելեկտիվ հումանիզմ» թեմայով։
Հրավիրված բանախոսներից է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ նման քննարկումներն այս պահին անհրաժեշտ են, որպեսզի Արցախում ստեղծված օրհասական ծանր իրավիճակի մասին հանրային լայն շրջանակները օբյեկտիվ և բազմակողմանի տեղեկություն ստանան, ինչպես նաև հասկանանք մեր անելիքները և կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Նամանավանդ, որ այսօր առկա է տեղեկատվական մեծ բաց Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ։
Տիկին Հակոբյանը նշեց նաև, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի վերաբերյալ բոլոր խնդիրներից երես թեքման իրավիճակում հասարակական-քաղաքական շրջանակների ուսին է ընկած Արցախի ու արցախահայության խնդիրների բարձրաձայնումը։
Վահե Հարությունյան