ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ՊՆ նախարարը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով  Վեդիում քարոզարշավի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությանը, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Սուրեն Պապիկյանը եղել է Վեդիում երեկոյան ժամը 8-ից հետո և հանդիպել է կուսակցականների հետ։ Ի՞նչ խնդիր կա, այդտեղ որևէ խնդիր չկա, որովհետև մարդը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և կուսակցության վարչության նախագահ է, ոչ թե Գլխավոր շտաբի պետը»,- ասաց Դավոյանը։

Արփի Դավոյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն