Նարեկ Սամսոնյանը սովորեցնում է հեղափոխություն անել
Մեզ պատմեցին, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ամեն ուրբաթ «Հանրապետական» կուսակցության շենքում քաղաքական տեխնոլոգիաներին առնչվող դասընթացներ է վարում, անցկացնում քննարկումներ: Այսպես ասած՝ կրթում է երիտասարդներին, սովորեցնում, թե ինչպես է պետք հեղափոխություն անել՝ ընդհուպ փողոցներ փակելուց սկսած, վերջացրած ոստիկանների հետ շփվելու հարցերով։ Թե կոնկրետ ինչի՞ մասին են այդ դասընթացներն, ովքե՞ր են մասնակցում դրանց, փորձեցինք պարզել Նարեկ Սամսոնյանից:
Նրա խոսքով` այդ դասընթացները նոր չեն՝ շատ վաղուցվանից են ընթանում, քննարկումներն էլ են լինում միշտ:
«Մեր գրասենյակում էլ, տարբեր տեղերում էլ լինում են նման քննարկումներ, եթե մարդիկ կարիք են ունենում որևէ մասնագիտական վերլուծության, ես ունենում եմ նմանատիպ դասախոսություններ, քննարկումներ: «Հանրապետականի» գրասենյակում եղել են քննարկումներ, ես մասնակցել եմ դրանց, սակայն դրա բովանդակության և մասնակիցների ով լինելու, տարիքային ցենզի մասին, անկեղծ ասած, ճիշտ չեմ համարում ինֆորմացիա տալը: Դասախոսությունները սովորաբար տարբեր թեմաներով են լինում, սակայն հաճախակի լինում են փողոցային պայքարի և քաղաքական տեխնոլոգիաների մասին»,- նշում է մեր զրուցակիցը:
Ռաֆայել Մուրադյան