Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շարունակվող հումանիտար ճգնաժամն են, անվտանգային ռիսկերը Արցախում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Սահմանային իրավիճակների սրման հետևանքով վտանգավոր թիրախում են հայտնվում սահմանամերձ բնակավայրերում ապրողները։ Արցախ-ադրբեջանական սահմանային գոտում վերջին զարգացումները ևս խաղաղ, անվտանգ կյանքի ապահովման իրավունքի խախտում են։ Այս խնդրին ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Գյումրիում լրագրողների հետ ունեցած զրույցում։

 «Արցախում խնդիրներն ավելի են դժվարացել, վերջին իրադարձություններն էլ՝ ադրբեջանական կողմի ներխուժումը թե՛ Փարուխ գյուղ, թե՛ Քարագլխի վրա դիրքավորումը անասելի դժվարություն է ստեղծում նաև այդ համայնքների բնակիչների համար։ Արդեն գիտեք` կանայք և երեխաները տեղահանված են և գտնվում են կյանքի անասելի պայմաններում»։

Սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի և սոցիալական իրավունքների խախտումները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար աշխատանքի հսկայական դաշտ է։ Խաղաղ պայմաններում ապրող սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն արձանագրվում են և ներկայացվում միջազգային կառույցների դատին։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն