Չէ, դուք միայն տեսեք, թե Կրեմլը ոնց հաշված ունի հայ ժողովրդի ատամները, չափած ունի հայ ժողովրդի վախերը
Չէ, դուք միայն տեսեք, թե Կրեմլը ոնց հաշված ունի հայ ժողովրդի ատամները, չափած ունի հայ ժողովրդի վախերը: Ուրեմն Արցախում՝ իրենց պատասխանատվության ներքո հայտնված գյուղերն ու ռազմավարական դիրքերը հերթով հանձնում են Ադրբեջանին, իսկ որպեսզի հայերը չնեղվեն, ու, հատկապես, Հայաստանում 5-րդ շարասյան բերանը ծամոն գցելու համար, սկսում են իրենց ալիքներով հեքիաթներ պատմել, թե հայեր ջան, մի նեղվեք, հեսա Թուրքիան քանդվելու է ու ձեզ Սեւրի պայմանագրով բոլոր տարածքները կվերադարձնեն՝ Տրապիզոնով, Վանով, Մուշով, Էրզրումով, իսկ դուք ընկել եք ինչ-որ պստլո Փառուխ գյուղի ու մի անպիտան բարձունքի համար աղմուկ եք բարձրացնում, ձեր դարավոր ու հավատարիմ դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ձեր հարաբերությունները ուզում եք փչացնեք: Սրտաճմլիկ հաղորդման հղումը՝ մեկնաբանության մեջ: Ու միայն տեսեք, թե ոնց են բազմաթիվ հայեր ոգեւորվել, տեսանյութի տակի մեկնաբանություններում տաշ-տուշ սկսել:
ՀԳ. Տեղն է մեզ. քանի դեռ հայության մեջ ռուսական գործակալների ու հոգով ռուսուլմանների բազմություն կա, ովքեր հլու հնազանդ ծառայում են Կրեմլին, տարածում հայության մեջ ադրբեջանցիների կողմից առած Կրեմլի կողմից տարածվող թեզերն ու քարոզչությունը ու մեր ժողովրդի մեծ մասը ականջները կախ լսում ու ինքն իրեն հույս է տալիս՝ այս ճահճից դուրս չենք գա...