Մեծ Բրիտանիայի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյա Ջեյմս Հիփը սկզբից եկել է Վրաստան, հետո գնացել է Ադրբեջան:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևի, Բայրամովի ու Հասանովի հետ Բանակցություններում քննարկվելու է ուկրաինական պատերազմը, ադրբեջանաբրիտանական ռազմական համագործակցությունը և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը:

Ամենայն հավանականությամբ Բրիտանիան հակառուսական անդրեվրոպական կոալիցիա է ձևավորում, որի մեջ հատուկ տեղ են ունենալու Ադրբեջանն ու Վրաստանը: Վրաստանն իր գլխին 2008-ին ռուսների «փաղաքշանքն» արդեն զգացել է: Չեմ կարծում որ այդքան շուտ մոռացած լինի: Բայց այ Ադրբեջանը դեռ «դաստիարակչական պրոֆիլակտիկայի» կարիք ունի: Եթե նախկինում ռուսներն այդ «պրոֆիլակտիկան» հայկական երկու պետությունների բանակի միջոցով էին անում, ապա Նիկոլի ու իր խմբակի ջանքերով այդ ուժը, մեղմ ասած, չեզոքացվել է:

Հիմա Ռուսաստանը կամ պետք է շատ արագ Հայաստանում ու Արցախում վստահելի գործընկերներ գտնի ու նրանց զինելու միջոցով փորձի հակազդել Ալիևի ու Էրդողանի «քյանդրբազությանը», կամ էլ ինքն անձամբ զբաղվի քիրվա Իլհամով: Երրորդ տարբերակ Բիրտանիան ու մյուսները չեն թողնում Ալիևին:

Էդուարդ Սարիբեկյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն