Ի վերջո, ինչ պարզվեց, ԱՄՆ կրճատու՞մ է Հայաստանի տարեկան օգնությունը, թե՞ չի կրճատում: 

Արդեն քանի օր է՝ տեսաա՞ք ձեր Բայդենը, կրճատում է օգնությունը: Հետո մյուս կողմից ինտենսիվ համոզում են հայ ժողովրդին, որ Բայդենը կրճատում է, որովհետեւ «կրեմլամետ» ենք, հետո բավարար չափով չենք պաշտպանել Ուկրաինային, բայց դե՝ էս կողմ, բայց դե՝ էն կողմ:

Ահա հայ-ամերիկյան հարաբերության թեմայով Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի եւ դիսկուրսի շրջանակը: Որեւէ պարագայում հանրությունը եղե՞լ է այդ առնչությամբ թեմատիկ, բովանդակային քննարկումների ականատես կամ ունկընդիր, լսե՞լ է գաղափարներ, ոչ թե օդից վերցրած, այլ առարկայական, որոնք կառուցված են ռացիոնալության վրա՝ հաշվի առնելով ռուսական գործոնի ազդեցությունից բխող իրողությունները (դուր գալիս է մեզ այդ գործոնը, թե ոչ, այն կա եւ մենք չունենք ձեռքի հպումով վերացնելու հնարավորություն, առավել եւս անվտանգ վերացնելու հնարավորություն):

Էս ամենի փոխարեն, պարբերաբար՝ «սա չի՞ ձեր Բայդենը, արա մեր Բայդենին բան չասեք, էդ սաղ ձեր Պուտինի եւ նրա վկաների պատճառով» է: Ահա հայ-ամերիկյան հարաբերության կարեւորագույն հարցի «միջին վիաճակագրական» հանրային-քաղաքական աստիճանը եւ «բովանդակությունը» Հայաստանում, իհարկե որոշակի դեպքերում գրական բառերով ու բառակապակցություններով եւ լուրջ դեմքով փաթեթավորված, բայց իր տրամաբանության մեջ՝ նույնը:

Եվ էդ ամենը տեսնում եւ լսում է նաեւ ԱՄՆ:

Հակոբ Բադալյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն