Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Նարեկ Մանթաշյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու դեմ բերված բողոքի քննությունը հետաձգվեց, որը պետք է տեղի ունենար այսօր ժամը 11։00-ին։ Պատճառը դատավոր Մնացական Հարությունյանի վերապատրաստումներն են։ Հիշեցնեմ, որ մոտ 10 օր առաջ էլ այս գործով ժամը 18։00-ին ծանուցվել եմ, որ ժամը 14։00-ին պետք է մասնակցեմ բողոքի քննությանը (ստացել էի թղթային ծանուցում, բայց այս տեսակ բողոքներով, որպես կանոն ծանուցվում ենք հեռախոսակապով)։ Հատկանշական է, որ վերապատրաստումներից հետո Մ․

 Հարությունյանը լինելու է արձակուրդում մինչև ապրիլի 18-ը։ Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փետրվարի 10-ին, այսինքն բողոքը կարող է սկսել քննվել առնավազն 48 օր հետո (չեմ կարողանում մտաբերել նման աղաղակող խախտման երկրորդ դեպք)։ Սա պռոջհանգիրական արդարադատությունն է․ տեսնելով, որ գործը կառուցված է բանբասանքների վրա և հասկանալով, որ կալանքի տակ պահելը անհնարին է հիմնավորել` հետաձգում են դրա քննարկումը։ Վերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն։ Սա, ըստ էության, ապացույցն է այն իրողության, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին, քանի որ այն վերածվել է քաղաքական պատանդառության։

Առողջություն և համբերություն քաղաքական պատանդ Նարեկ Մանթաշյանին։

Հ․գ․ Պատասխան եք տալու․․․․

Yerevan.today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն