Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» պատճառը ավազանի մաքրումն է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցնում են, որ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա: Ըստ նախարարության պարզաբանման՝ ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել», - նշված է հաղորդագրության մեջ։