Մի հանրահավաքով չենք բավարարվելու․ կա գործողությունների ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

Խորհրդարանը ի վիճակի չէ քննարկելու իրական խնդիրներ, ուստի մեր հայրենակիցներից հրավիրում ենք հանրահավաքի՝ խոսելու Արցախում, Հայաստանում ստեղծված իրավիճակի, մարտահրավերների մասին։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքի նպատակներն ու պատճառները:

«Այս խորհրդարանը այս իրավիճակում ադեկվատ չի երկրի մարտահրավերներին»,- ասել է նա՝ հավելելով, որ հանրահավաքը տեղի է ունենալու խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։

Հարցին՝ կազմակերպվող հանրահավաքը կապ ունի՞ ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, Սաղաթելյանը պատասխանել է․ «Ինչ-որ կերպ նաև դրա հետ կապ ունի։ Հայտնի է, որ տեղի են ունենում պրոցեսներ, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին, և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»։

Սաղաթելյանի խոսքով՝ հանրահավաքը դիմադրության դրսևորում է Հայաստանի պարտվողական և երկիրը դեպի անդունդ տանելու օրակարգին։

Պատգամավորն ընդգծեց, որ այդ մի հանրահավաքով չեն բավարարվելու՝ կա գործողություների ծրագիր։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն