Գյումրիում պարգևատրվել են 2021  թվականի  ընթացքում տարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչները:

Պարգևատրվել է 10 մարզիկ և 10 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է պարգևատրվողներին  և երախտիքի իր խոսքը հղել բոլորին, խոսել արդյունքների ու հետագա սպասելիքների մասին: Բալասանյանն այնուհետ անդրադարձել  է մարզադրպորցների, դրանց նորոգման, վերազինման և մի շարք այլ հարցերի:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, հանրապետական կարգի մրցավար, Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա արդյունավետ աշխատանքային գործունեության և ծննդյան հոբելյանական 60-ամյակի առիթով պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն