Հորդանանում տղամարդը մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց 10 րոպե անց
Կիրակի 66-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո Հորդանանի համալսարանի կամպուսի տարածքում տեղակայված պատվաստումների կենտրոնում, հաղորդում է Petra-ն՝ հղում անելով Առողջապահության նախարարության հայտարարությանը:
Տղամարդը կորցրել է գիտակցությունը AstraZeneca պատվաստանյութի երկրորդ ներարկումը ստանալուց հետո, երբ սպասում էր պատվաստումից հետո հանգստի գոտում, ասվում է հայտարարության մեջ: Բժշկական անձնակազմը փորձել է վերակենդանացնել նրան նախքան հիվանդանոց տեղափոխելը, որտեղ գրանցել են նրա մահը:
Առողջապահության նախարար Ֆիրաս Հավարին ասել է, որ տղամարդն իր առաջին ներարկումը ստացել էր ապրիլի 4-ին, իսկ երկրորդն այսօր՝ 12 շաբաթ սպասելուց հետո՝ հավելելով, որ պացիենտը, որն արդեն վարակվել էր, ավելի վաղ պատվաստվել է եւ չի զգացել որեւէ կողմնակի ազդեցություն առաջին ներարկումից հետո:
Նախարարի խոսքով՝ AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները՝ ներառյալ թրոմբոզները, սովորաբար ի հայտ են գալիս պատվաստվելուց ոչ թե անմիջապես հետո, այլ շուրջ հինգ օր անց:
Նախարարն ասել է, որ դիահերձման միջոցով կպարզվի մահվան պատճառը: