Փորձեք պատասխանները փնտրել տողերի արանքում․Վլ. Վարդանյանը՝ բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին
Բանակցությունների մասին տեղեկատվությունը տարածվել է երեկ բավականին ուշ, արդեն գիտեք, որ չափավոր օպիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը, այս կապակցությամբ պետք է նշել, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարժվել առաջ, դեռ վաղ է խոսել հստակությունների մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալ առաջ բանակցություններրի շրջանակներում»,- հավելեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարության մեջ չկար որևէ հիշատակում Արցախի և նրա կարգավիճակի մասին, Վարդանյանը ասաց․
«Մենք բազում հարցերում և դիտարկումներում ընդգծել ենք Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծել ենք, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի՝ ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդը ունի իրրավունքներ, որոնք պետք է իրագործվեն։ Տվյալ դեպքում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին։
Միշտ չէ, որ դիվանագիտության մեջ պետք է փորձել պատասխանները տեքստերում գտնել, պետք է հաշվի առնել նաև տողերի արանքում գրվածը։ Երբ խոսվում է փոխվստահության, անվտանգության մթնոլորտի ձևավորման մասին, սա ենթադրում է նաև որոշակի միջոցառուների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափելու միջադեպերից։ Բրյուսելում քննարկվող հարցերի մեջ առավելապես ընդգրված են եղել հարցեր, որոնք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հստակեցմանը»,- ասաց Վարդանյանը։
Tert.am