Քոչարյանը կամրջում է «Z-ականներին» ու «փրկիչներին»
Բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ, Ազատության հրապարակում Արցախն ու Հայաստանը փրկելու պատրաստակամությամբ հանրահավաք կազմակերպեցին Հայաստան և Պատիվ Ունեմ ընդդիմադիր խմբակցությունները:
Բրյուսելյան հանդիպումից հետո հերթը Ազգային ժողովրդավարական բևեռինն է: Մինչև ապրիլի 9-ը բևեռից ասում էին, որ պետք է բոյկոտել ապրիլի 5-ի հանրահավաքը և միահամուռ կերպով ֆիզիկապես ներկա լինել ապրիլի 9-ի հանրահավաքին, որը կազմակերպում է Հայաստանի 30 տարվա ընթացքում առաջին իրական ընդդիմադիր հանդիսացող ուժը։
Ապրիլի 9-ի հանրահավաքի նպատակն է, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը տեսնի հայ ժողովրդին, լսի, որպեսզի հայերն ասեն, որ մենք կողմ ենք ինքնիշխանությանը: Շաբաթ օրվա հանրահավաքին ընդառաջ կզրուցեմ Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:
1in.am