Սիրելի՛ Վանաձորցիներ, կոչ եմ անում վեճերի ժամանակ իրար հայհոյելիս զերծ մնալ Ժնևյան կոնվենցիաներով արգելված բառապաշարից. «Էդմոն Մարուքյան» եք իրար ասում՝ որ ի՞նչ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Էտ ի՞նչ պիտի էղած լիներ, որ «Էդմոն Մարուքյան» ասեիք իրար, ա՛յ ձեր ցավը տանեմ։ Լավա՝ էդ բանը ասողը գոնե վերջում ներողություն ա խնդրել»,-նշել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ըստ Politik.am-ի տվյալների, օրերս մեծ վեճ է եղել Վանաձոր քաղաքում. երիտասարդները միմյանց անվանել են «Էդմոն Մարուքյան», որից հետո մեծ քաշքշուկ է սկսել։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ կողմերը ստիպված են եղել դիմել քաղաքում մեծ հարգանք վայելող անձանց, որոնց միջնորդությամբ էլ հարթվել է կոնֆլիկտը, բայց միայն այն բանից հետո, երբ դիմացինին «Էդմոն Մարուքյան» անվանած կողմը ներողություն է խնդրել»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն