Կորչի´ դավաճանության խորհրդանիշ անջատողականության դրոշը. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆյսբուքյան իր էջում գրել է. «Աղետալի, պարտություն ապահոված պատերազմի հիմքը` մայր Հայաստանի հետ վերամիավորված Արցախը շատ արագ Լևոն Տեր-Պետրոսյանի ճնշմամբ և Կրեմլի գաղափարով կեղծ անկախացնելն էր:
Եվ եղավ Արցախի` մայր հայրենիքից կեղծ անկախության հռչակում, որ նշանավորեցին այդ նողկալի լաթակտորով, որ Արցախը` որպես Հայաստանի Հանրապետության մարզ ներառող միասնական մեկ հայկական պետության կորածանարար տրոհման և մայր հայրենիքից մի մարզի անջատողականության խորհրդանշան-կեղծ դրոշ էր և է:
Հետո այդ դրոշի նշանավորած գծով և դրա ներքո մեզ տարան դեպի պարտություն և հանձնեցին ոչ միայն իրենց ձեռքով և մեր լուռ, տգետ հավանությամբ անջատված Արցախը, այլև հայրենիքի այս վերջին կտորի մյուս մասերը ևս:
Եվ եթե չլինեին ո´չ այդ կեղծ անկախությունն ու ոչ դրա նողկալի դրոշը, այլ Հայաստանը մնար գոնե միավորված ներառելով անբաժան Արցախը` ապա այսօր մենք ո´չ այսքան զոհ և ո´չ կորսված ու կորսվող հայրենիք կունենայինք:
Չկա Արցախի առանձին «պետական» դրոշ, այն էլ` Հայաստանից անջատումը` հետո իբրև միացումը խորհրդանշող վիհով: Անջատումը ծառայեց օտարման գործիք միայն: Եվ այն` ինչով խաբում էին ժողովրդին` իրենց ներկայացրած տարբերակով այլևս երբեք իրականություն չի դառնալու:
Կա մեկ դրոշ, որ ներառում է նաև Հայաստանի հավերժական մաս Արցախը: Դա Հայաստանի Հանրապետության դրոշն է` մեր եռագույնը:
Դավաճանների տնկած դավաճանության խորհրդանիշը մենք այսօր վերածել ենք միասնական Հայաստանի պետական դրոշի: Մենք Հայաստանն իր մարզ, իր անբաժան մաս Արցախից անջատող սպիտակ ատամնաշար-վիհը ներկել ենք Հայաստանի պետական դրոշի գույներով: Այլ խոսքով` վերացրել ենք մեր բաժանումը նշանավորող հանցագոուծ հատվածը:
Պղծությունը փոխարինել ենք պատվո ու հայրենիքի գաղափար կրող իսկական խորհրդանշանով:
Լավ ենք արել:
Դուք` Արցախի կեղծ, հայաստանակործան դրոշով ու ձեր անջատողական թեզերով` նախքան անդրշիրիմյան դժոխք գնալը` դժոխքով եք անցնելու այստեղ` այս աշխարհում, որի ուղեգիր մենք ենք ձեզ տալու` կանգնեցնելով խստագույն արդարադատության առջև:
Պիղծ տականքնե´ր, որ մեզ հիմա անվանարկում եք մեր այս պատվախնդիր ակցիայի համար. ձեզ մեկ առ մեկ հիշելու ենք և ձեր տեղը մեղադրյալի աթոռին անպայմանորեն ապահովելու ենք:
Լավ ենք արել: Էլի ենք անելու:
Կորչի´ դավաճանության խորհրդանիշ անջատողականության դրոշը:
Կեցցե´ Հայաստանի միակ դրոշը` Հայաստանի միասնական Հանրապետության դրոշը»: