Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին հենապատերի կառուցման, արգելափակոցի տեղադրման աշխատանքներ են
«Ծովագյուղի ՃՇՇ» ընկերությունը Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ5+750-կմ5+886 հատվածում իրականացնում է հողային պաստառի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, լիցքի և մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ տվյալ հատվածում կկատարվի նաև ասֆալտապատում։
Շինարարությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։