Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կամուսնանան․ երգչուհին ցույց է տվել նշանադրության մատանին
Առաջին անհաջող փորձից 20 տարի անց Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանվել են։ Երգչուհին ինքն է խոսել իրադարձության մասին իր «On The Jlo»-ի անձնական կայքում՝ հրապարակելով 13 վայրկյան տևողությամբ հուզիչ տեսանյութ։ Ջեյ Լոն առանց խոսքի ցույց է տվել կանաչ մեծ ադամանդով նշանադրության մատանին։ Այս մասին հայտնում է super.ru-ն։
Ավելի վաղ պապարացիներն առաջինն էին նկատել մատանին երգչուհու մատնեմատին։ Երկար չսպասեցնելով երկրպագուներին՝ երգչուհին հաստատել է իր համաձայնությունը Բեն Աֆլեքի ամուսնության առաջարկին։
2000-ականներին Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը համարվում էին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը, նրանք նույնիսկ նշանադրվել էին։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց զույգը բաժանվեց քննադատությունների ճնշման ներքո։
Ջեյ Լոն՝ անդրադառնալով նախկինում Աֆլեքի հետ ունեցած սիրավեպին՝ նշել էր, որ դա իր կյանքի ամենաերջանիկ շրջանն էր:
Tert.am