ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե ժողովրդի կամքի արտահայտման միակ վայրը դառնում է հրապարակը։ ուստի ժողովուրդը պետք է համախմբվի ու դուրս գա հրապարակ։

«Հաշվի առնելով, որ ՀՀ-ում իշխանությունը յուրացված է, պետությունը զավթված է, իսկ պետական կառավարման համակարգի փոխարեն գործում է ընդամենը ռուս-թուրքական շահերն սպասարկող գաղութային ադմինիստրացիա, որի կառավարումը մոտ ապագայում հանգեցնելու է ազգային աղետի՝ ժողովուրդը պետք է անմիջականորեն ստանձնի իր անվտանգության ու ապագայի որոշման պատասխանատվությունը և ուղիղ ժողովրդավարության միջոցով ձևավորի ու ներկայացնի, իսկ հարկ եղած դեպքում՝ պարտադրի իր կամքը»,- ասել է նա։

Սեֆիլյանը խոսել է անցումային կառավարություն ձևավորելու մեխանիզմի մասին։

«Ժողովուրդը լիազորում է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդին, որպեսզի նա հրապարակը լեփ լեցուն լինելու պահից սկսած ձեռնամուխ լինի անցումային ժամանակավոր կառավարություն կազմելու գործին՝ ներգրավելով այն ուժերին, ՀՀ ու Սփյուռքի այն գործիչներին, որոնք նվիրված են ինքնիշխանության գաղափարին և պատրաստ են ստանձնելու իրենց բաժին պատասխանատվությունը»,- ասել է նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն