«Կան Ադրբեջանի տարածքներ, որ Հայաստանի վերահսկողության ներքո են». Արթուր Ղազինյան
«Կան Ադրբեջանի տարածքներ, որ Հայաստանի վերահսկողության ներքո են»:
Այս խոսքերի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ, Թուրքիայի նախագահը չէ:
Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է, ով բաց տեքստով խոստովանում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, ինչը ենթադրում է, որ նա պատրաստ է դրանք ՀԱՆՁՆԵԼ ադրբեջանին:
Իսկ երբևէ լսել ե՞ք, որ որևէ պետության ղեկավար հայտարարի ու խոստովանի, որ փաստացի վերահսկում է այլ պետության տարածքներ:
Երբևէ լսել ե՞ք, որ Ալիևը հայտարարի, որ ադրբեջանի վերահսկողության տարածքում կան հայկական տարածքներ:
Ոչ, երբեք, դա անհնար է, բացառվում է:
Քանզի նման դավաճանական հայտարարություն անող պաշտոնյային ԱՆՄԻՋԱՊԵՍ պաշտոնանկ կանեին և կենթարկեին քրեական պատասխանատվության:
Պետական դավաճանը պոզով պոչով կենդանի՞ է . . .
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ստում է, Հայաստանի վերահսկողության տակ ՉԿԱՆ ադրբեջանական տարածքներ և ՈՉ ՄԻ խաղաղության պայմանգիր ու սահմանների դելիմիտացիա ՉԻ ԿԱՐՈՂ լինել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջական հաշվին:
Արթուր Ղազինյան