Առաջին քայլն արել եմ ես. Քորթնի Քարդաշյանը պատմել է Թրևիս Սքոթի հետ հարաբերությունների մասին
Ամերիկյան հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը The Kardashians իրապատում շոուի առաջին դրվագում պատմել է ամուսնու՝ ռոք երաժիշտ Թրևիս Սքոթի հետ հարաբերությունների մասին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նա խոստովանել է, որ միմյանց վաղուց են ճանաչել և որ առաջին քայլը հենց ինքն է արել:
«Թրևիսը միանշանակ ինձ գրավում էր: Նրանից երկար ժամանակ պահանջվեց ինձ համբուրելու համար»,-պատմել է 42-ամյա Քորթնին, որը վերջերս գաղտնի պասկադրվել է Blink-182 ռոք խմբի թմբկահարի հետ:
Կնոջ խոսքով՝ ինքն ու Թրևիս մոտ ութը տարի ընկերներ են եղել: