Goldmoney Asian Rapid. Լեւոր Արոնյանն առաջին տեղից դուրս եկավ փլեյ–օֆֆ
Արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի նախնական փուլն ավարտվեց Լեւոն Արոնյանի հաղթանակով։ Հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Նա 1 միավոր առաջ անցավ երկրորդ տեղը գրաված չինացի Դին Լիրենից։
Երրորդ մրցումային օրը Լեւոն Արոնյանը հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային (ՖԻԴԵ), ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, ոչ ոքի խաղաց չինացի Հոու Յիֆանի, ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։
Լեւոն Արոնյանը առաջին երկու օրվա 10 պարտիաներում հաղթել էր հնդիկներ Ադհիբանին, Գուջրատի Վիդիտին, Գուկեշին, Էրիգաիսի Արջունին, աշխարհի չեպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել ռուսաստնացի Պյոտր Սվիդլերի, չինացի Դին Լիրենի, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Սալեհ Սալեմի, հոլանդացի Անիշ Գիրիի, եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։