Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ցուցակը, այն փոխանցել խաղաղապահների շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը․ Արթուր Ղազինյան
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ արգելվել է՝ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրելօ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:
ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ:
Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է:
Ամոթ մեզ բոլորիս․․․»,- գրել է Ղազինյանը։