Գեղարքունիքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն, կա 2 զոհ, 4 վիրավոր
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel եւ Renault մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների եւ վիրավորների ինքնությունը: