Ահա և մատնվեց Հայաստան դաշինքի այսօրվա ֆոկուսի գաղտնիքը. "Արցախը Ռուսաստան է և վերջ". Ստյոպա Սաֆարյան
Ահա և մատնվեց Հայաստան դաշինքի այսօրվա ֆոկուսի գաղտնիքը. "Արցախը Ռուսաստան է և վերջ", իսկ Հայաստան խմբակցության պատգամավորներն էլ սեփական "կյանքի վրա դրված էսպերիմենտով" ապացուցեցին փրկչի դոմինանտությունը, որ այն Հայաստան չէ... Նրանցից ընդամենը դա էր պահանջվում...
Միասնաբար ապացուցեցին այն, ինչ Մարգոն արդեն վաղուց համարել է պատմական արդարություն...
Իսկ դուք մտածում էիք, թե Ալիեւն էր մեկ տարի անց հիշել ու զայրացել Փաշինյանի' "Արցախը Հայաստան է և վերջ" ձեակերպումից?
Իսկ դուք ինչպես էիք մեկնաբանում այն ֆենոմենը?, որ Սերժ Սարգսյանը կարող էր ասել, թե "Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում", բայց չէր կարող/ իրավունք չուներ ասել, որ Հայաստանի կազմում էլ չէր կարող լինել...
Արդեն պարզ է չէ, որ սկսված է ոչ թե Արցախը Ադրբեջանին, այլ Ռուսաստանին հանձնելու գործընթացը և հայտնի անձի քաղաքական ուժը ինքնաառաջադրվել է այդ սցենարում դեր խաղալու համար...
Ու դրա համար էլ դահուկ քշելիս "ոտքը վնասել" էր, որպեսզի հանկարծ Սերժ Սարգսյանի հետ միասին չլինի հանրահավաքին...
Որովհետեւ իր դերի համաձայն Արցախը կարող է լինել Ռուսաստանի կազմում, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում բարձրաձայն չէր ասվում, թե ում կազմում կարող է լինել, իսկ ում կազմում' չլինել....
Ստյոպա Սաֆարյան