ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, նշեց, որ հետպատերազմական շրջանում Հայաստանում մակրոտնտեսական կայունություն է պահպանվել:

«2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիտչ» և «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատեցին Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատելով որպես «վստահելի»՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը։

«Ստանդարտ ընդ Փուրսը» առաջին անգամ վարկանշավորելով Հայաստանը՝ մեզ շնորհեց «դրական» հեռանկարով վարկանիշ՝ դա հիմնավորելով մակրոտնտեսական կայունությունը պահպանելու, խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու Կառավարության կարողությամբ ու գործելակերպով։

Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարևոր գնահատականներ են: Եվ այդ գնահատականները հաստատվեցին նաև գործնականում՝ մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2021 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ գերակատարվեցին 147 միլիարդ դրամով:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն