ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գեւորգյանի նկատմամբ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչեւ հուլիսի 5-ը, հրամանատարի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ մինչեւ ծառայողական քննության ավարտը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գեւորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս եւ շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, ՀՀ ՊՆ-ը հայտնում է, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչեւ հուլիսի 5-ը, հետեւաբար՝ գնդապետ Ա. Գեւորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ մինչեւ ծառայողական քննության ավարտը։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադեւոսյանի եւ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գեւորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադեւոսյանի եւ գնդապետ Ա. Գեւորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը», նշվում է հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն