Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թվականներին համատեղ վեց գիտա-տեխնիկական նախագիծ կիրականացնեն բժշկության, կենսաբանության, էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ համատեղ կզբաղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հունիսի 28-ին խոսվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:

«Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող  ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական  մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,-ընդգծել է Շումիլինը:

Կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն  հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:

Հայաստանի և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնագրի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն