Պայմանները բարդ են, չեն թողնում վրաններ տեղադրել, տաքացուցիչ դնել, բայց մենք գիտենք` ինչ ենք անում ․ Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Մի խումբ համակիրների հետ նրանք գիշերել են Ազատության հրապարակում։
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը ասաց, որ գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել։
«Պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,-ասաց Վանեցյանը։
Հարցին՝ ինչ պատճառաբանությամբ ոստիկանները չեն թողել վրաններ տեղադրել, Վանեցյանը ասաց․
«Իրենց վախով, իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը ավելի արագ թափ կհավաքի։ Մենք այստեղ ենք և բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում»։
Tert.am