Իշխանությունները ինքնավստահ են գործում, հենց դա էլ կամ կկործանի, կամ կործանման եզրին կտանի․ Հունան Պողոսյան
Գործող իշխանությունները լուրջ չեն, չափից ավել ինքնավստահ են, ինչն էլ նրանց կամ կկործանի, կամ էլ արդեն կործանել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով 2018-ի իշխանափոխությունից հետո որոշ շրջան զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը:
Վերջինս այցելել էր Ազատության հրապարակ՝ հայտնելու համերաշխություն Արթուր Վանեցյանին:
«Ինչ վերաբերվում է նման հայտարարություններին (Փաշինյանի հայտարարությունն Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին - խմբ), դրանք ժողովրդի տրամադրությունները ստուգելու համար են երևի արվում:
Իսկ որ Արցախը, Հայաստանի որոշ հատվածներ վտանգված են, բոլորդ գիտեք: Իրենք բավական ինքնավստահ են գործում, հենց էդ ինքնավստահությունն էլ կամ կկործանի, կամ կործանման եզրին կտանի, որովհետև լուրջ չեն: Իհարկե, ոչ բոլորը, լուրջ մարդիկ է, կան, բայց մեծ մասը չի էլ հասկանում՝ ինչ է խոսում», - ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում․