«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Իսպանիայում մահացած են գտել գազի արտահանմամբ զբաղվող ռուսական «Նովատեկ» ընկերության փոխնախագահին: Պաշտոնական վարկածի համաձայն նա կացնահարել է իր կնոջը և մանկահասակ երեխային, հետո ինքնասպան է եղել: Դրանից մի օր առաջ էլ Մոսկվայում էին մահացած հայտաբերել Գազպրոմբանկի փոխնախագահին: Նա նույնպես սպանել էր սեփական կնոջն ու երեխային ու ինքնասպան եղել: Նույն օրը հրդեհվել է հռթիռաշինությամբ զբաղվող առանցքային գիտահետազոտական ինստիտուտի սենյակ, որտեղ մահացել է 7 գիտնական, ովքեր, ի թիվս այլ բաների, նախագծում էին նաև Իսկանդերները և իբր թե գերժամանակակից ռուսական այլ հրթիռներ:

Աշխարհով մեկ ինքնասպանությունների ու հրկիզումների ալիք է գնում, որը կամ պատժիչ գործողություն է, կամ հետքերի մաքրման գործընթաց: Այս գործընթացը շատ կարևոր է հայերիս` ստեղծված ներքաղաքական իրավիճակը հասկանալու համար:

Հասկացեք, բարձրաստիճան գործակալները չեն կարող չկատարել հրահանգը: Չկատարելու դեպքում, նրանք ոչ միայն դիզված ունեցվածքը կկորցնեն, այլ իրենց աչքերի առաջ իրենց ընտանիքը կացինով կփրթեն, իրենց էլ կինքնասպանեն: Հետևաբար իմաստ չունի ոչ միայն սրանց հետ որևէ համագործակցությունը, այլ նույնիսկ իրենց ճիշտ ուղու վրա դնելու փորձերը: Ինչքան էլ համոզեք, բացատրեք, ապացուցեք, որ իրենց արածն անբարոյականություն է, դուք չեք կարող ավելի ծանրակշիռ փաստարկ բերել, քան իրենց երեխաների կյանքն է:

Էս մարդկանց պետք է միայն վարկաբեկել ու բարոյապես ոչնչացնել, որպեսզի իրենք հրաման կատարելու տարբերակ չունենան: Սա, իմիջիայլոց, նաև իրենց ընտանիքները կարա փրկի (թեպետ դժվար):

Եթե մենք շարունակենք մասնակից լինել այն կրկեսին, որում հայրենասեր բառիգները Փարուխի հանձնման կամ ցեղասպանությանը նվիրված միջոցառման արգելքի հետ խնդիր չունեն, իրենց երեխաների փոխարեն փրթվելու են մեր երեխաները: Այնպես, ինչպես դա եղել է բազմից ու ևս մեկ անգամ 44 օրյայի ընթացքում:

Հայաստանում պայմանական ռուսամետներն իբր թե կատաղի պայքար են տանում պայմանական թուրքամետների դեմ, մինչդեռ բուն Ռուսաստանն ու Թուրքիան իրենց բոլոր հարցերը լուծում են մեր հաշվին:

Կրկնում եմ՝ այս կրկեսին մասնակցելով՝ դուք զոհաբերում եք մեզ ու մեր երեխաներին, իրենց երեխաների փոխարեն: Ընդ որում, եթե իրենք պատժվեն, դա կլինի մի քանի տասնյակ ընտանիք, իսկ մեր դեպքում` մի քանի հազար...»։

Արթուր Դանիելյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն