«Ինչ անել Նիկոլից հետո». Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԻՆՉ ԱՆԵԼ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ
Անցած երկու շաբաթների ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր են ուղղում, թե ինչ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և ինչ պետք է անել, որ դա ծառայի մեր երկրի առողջացմանը և զարգացմանը, ոչ թե ավելի խորացնի այն համակարգային ճգնաժամը, որում մենք այսօր հայտնվել ենք:
Այս նպատակով, մենք սկսում ենք ելույթների և քննարկումներ շարք, որում փորձելու ենք միասին պատասխանել հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերին: Երեկ Ազատության հրապարակում մեր Համախմբման կողմից կազմակերպված իրազեկման հավաքում, ես առաջին մոտեցումը կատարեցի այս ծավալուն թեմային, փորձելով պատասխանել մի քանի առանցքային հարցերի՝
ա) ինչպես իրականացնել իշխանության խաղաղ և համեմատաբար անցնցում փոփոխություն, և չվտանգել մեր երկիրը,
բ) ինչպես ընտրել նոր վարչապետ, և ձևավորել նոր անցումային կառավարություն,
գ) ինչպես ապահովել արտաքին և ներքին անվանգությունը անցումային շրջանում,
դ) ինչպես կազմակերպել նոր ընտրություններ, և ապահովել դրանց արդար ընթացքը:
Ներկայացնում եմ ելույթս ձեր ուշադրությանը, հետադարձ կապի, ձեր լավագույն գաղափարները ստանալու, և դրանց իրականացմանը ձեր մասնակցության անկեղծ ակնկալիքով»։
168.am