Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հիշեցրել է, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30 կհավաքվեն Ազատության հրապարակում, ապա կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Վանեցյանը դրական է գնահատել իր կողմից մեկնարկած պայքարի, ապա նաև ապակենտրոն, ցանցային պայքարի արդյունքները։

«Առաջին օրվանից սկսած ամեն հաջորդ օր մենք ունեցանք աճող դինամիկա, մենք տեսանք, որ մարդիկ արձագանքեցին, սկսեցին գալ »,-հայտարարել է Արթուր Վանեցյանը՝ ամփոփելով պայքարի երկրորդ փուլի արդյունքները։

«Ես ասել էի, որ որևէ մեկին շնորհակալություն չեմ հայտնելու այս պայքարին միանալու համար, քանի որ այն հայրենիքի, մեր երկրի ապագան կերտելու համար։ Բայց հիմա բոլորին ասում եմ՝ շնորհակալություն, հազարավոր մարդկանց հետ հանդիպեցի, ծանոթացա, նրանք ինձ ուժ տվեցին, ես հասկացա, որ մենակ չեմ։ Բոլորիդ անհատապես շնորհակալություն եմ հայտնում, ով եկել է Ազատության հրապարակ»,-նշել է Վանեցյանը։

Նա տեղեկացրել է, որ այսօր ավարտում են պայքարի՝ պայմանական երկրորդ փուլը, վաղվանից անցնում են երրորդ ու վճռական փուլին։

Վաղը Երևան կհասնեն նաև չորս տարբեր ուղղություններից դեպի Երևան ուղղություն վերցրած երթերի մասնակիցները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն