«Սա ձեր վերջին շանսն է»․ Իշխան Սաղաթելյանը դիմեց ՔՊ-ին՝ առաջարկելով միանալ ժողովրդին

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ասաց․

«Դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեզանից մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այդ բոլոր հանցնանքերի և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս  ձեր սխալը ուղղելու և կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու, հասկացեք ու առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որշոշում կայացրեք»։

Նշենք, որ  պատասխան Սաղաթելյանի այս ելույթի իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ առաջարկելով Իշխան Սաղաթելյանին նույն ելույթը կրկնել մայիսի 3-ի ԱԺ նիստի ժամանակ՝ նայելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների։

 Իշխան Սաղաթելյանին պատասխանել է նաև Վահագն Ալեքսանյանը, նշելով․«Ի պատասխան Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ–ին ուղղված կոչւն, իմ անունից հայտնում եմ, որ դատապարտում եմ Հայաստանի տարբեր ջրավազաններ թափոններ, թունավոր քիմիկատներ և թրմադեղեր լցնելու բոլոր դեպքերը»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն