ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել Ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։

«Սիրելի՛ ոստիկաններ, ժողովուրդը ձեզ կողքին է։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու և զսպվածության համար։ Սիրելի՛ օրինապաշտ քաղաքացիներ, Ոստիկանությունը ձեր կողքին է։

Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ժողովրդի իշխանությունը անբեկանելի է, ժողովրդի կամքը անսասան է»,- Ֆեյսբուքում գրել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն