Իրավապահ համակարգը պատվով կատարում է հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները. Արթուր Հովհաննիսյան
Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։ Տեսանք նաև, որ ոչ մեկ անգամ արդեն ակցիայի մասնակիցները հայհոյում և սպառնում են այլ կարծիք արտահայտող անցորդներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ։
Հարկ է արձանագրել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պատվով կատարում է հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում է համաչափ և ժողովրդավարական պետության ոգուն համահունչ։
Որևէ մեկին չի հաջողվելու կասկածի տակ դնել ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը մեր երկրում»,- գրել է Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյան