Կարևորում եմ խորհրդարանի դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու հարցում. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ կարևորեց խորհրդարանի դերը հանրային համերաշխության հաստատման հարցում:
«Որպես ԱԺ կողմից ընտրված Մարդու իրավունքների պաշտպան՝ խիստ կարևորում եմ խորհրդարանի ու պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու և հանրային համերաշխության խոսակցությունները, ուղերձները, գործելակերպերն առաջ մղելու հարցում: Կարևոր է, որ խորհրդարանն ունի հանրային մեծ դահլիճը:
Այս առումով պաշտպանի հաստատության համար այս գործելակերպերն ավելի օգտակար են: Մենք ավելի քիչ խախտումներ ենք ունենում դրա արդյունքում, ու մեր երկրում ավելի շատ կանխարգելման ճանապարհով ենք գնում, որը, կարծում եմ, մեր ամենակարևոր նպատակն է»,- ասաց Գրիգորյանը:
1lurer.am