Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում է՝ աղետի հեղինակը մենք չենք։

Բա ո՞վ է… Պապ թագավո՞րը, թե՞ Աշոտ Բագրատունին։

Պատերազմը բերել ես դու։

Պարտությունը բերել ես դու։

5000 զոհ բերել ես դու։

Տասնյակ հազարավոր վիրավորներ բերել ես դու։

Արցախի 75 տոկոսը տվել ես դու։

Ալիեւի օրակարգով շարժվում ես դու։

Թուրքից դրական ազդակ ստացել ես դու։

Դու պետք է հեռանաս եւ վերջ։

Դու մայիսի 9-ի հետ այնքան կապ ունես, որքան դեւը՝ մարդասիրության»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն