«Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալո՞ւ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը: Հույս, հավատ և ամենօրյա համբերատար պայքար: Այլ բան պետք չէ դավադիր կապիտուլյանտից ազատվելու համար:
Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ ու կործանարար աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը: Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալո՞ւ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան:
Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, միայն Հոլանդիայի հայ համայնքու՞մ են Նիկոլի մասին այդպես մտածում, թե՞ ամբողջ Սփյուռքում:»