Կոչ եմ անում հարթակում ելույթ ունեցողներին չմոռանալ վերջին 4 տարում մեր դեմ իրականացված ատելության քարոզը և քարոզիչներին

Այսօր մեր քույր և եղբայր հռչակված շատ շատերը վերջին տարիներին `հատկապես 2018թ «սիրո և հանդուրժողականության» քողի տակ սպառնում,հայհոյում և անիծում էին բոլոր այն գործիչներին,որոնք հենց առաջին օրվանից համարձակվում էին քննադատել կապիտուլյանտին:

Եկեք չմոռանանք ինչ ճանապարհ ենք անցել, այդ քարոզի «զոհ» ինչքան ադեկվատ մարդ է դարձել և ինչ հոգեբանական ազդեցություն է այն թողել մարդկանց ընտանիքների վրա:

Կներեք,բայց ինձ համար որևէ նման սուբյեյտ չի կարող այսօր մոռացության մատնվել,էլ ուր մնաց քույր կամ եղբայր համարվել:Կապիտուլյանտի իշխանության պահապանները եղել են հենց այդ «քույրերն ու եղբայրները» որոնք բռնացել են ազատ մարդկանց կարծիքի վրա անիծել և հայհոյել,սպառնացել ,սա այսքան հեշտ մոռանալ չի կարելի:

Անձամբ ես անցել եմ այդ դժվար ճանապարհով դեռ 2018 թ ապրիլից և մատների վրա կարող եմ հաշվել այն համարձակ հայրենասերներին,որոնք հարվածը իրենց վրա վերցնելով հանրային դաշտում դեմ էին գնում ամբոխին և «քույրեր ու եղբայրներին»:

Մի մոռացեք սա...

Վահան Բաբայան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն