ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ողջունելով Մոսկվայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, մեծ նշանակություն է տվել կազմակերպությանը:

«ՀԱՊԿ-ն իր գոյության 20 տարվա ընթացքում կայունացնող դեր է խաղում հետխորհրդային տարածքում։ Սա լիարժեք միջազգային կառույց է, որը զարգացել է և կշարունակի զարգանալ՝ չնայած դժվարին ժամանակներին»,- ասել է Պուտինը։

Նա պատահական չի համարել, որ Մոսկվան է դարձել այսօրվա հանդիպման վայրը, քանի որ, 30 տարի առաջ այստեղ է ստորագրվել հավաքական անվտանգության պայմանագիրը, որը հիմք դարձավ 2002 թվականին ՀԱՊԿ-ի ստեղծման համար։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ դժվար ժամանակները չեն խոչընդոտի կազմակերպության հետագա զարգացմանը:

«Կազմակերպությունը շատ կարևոր դեր է խաղում հետխորհրդային տարածքում՝ կայունացնող դեր։ Հուսով եմ, որ այս առումով մեր պատասխանատվության գոտում իրավիճակի վրա նրա հնարավորություններն ու ազդեցությունը միայն կավելանան»,- ընդգծել է նա։

Մոսկվայի նստաշրջանը համընկնում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի հետ։ Դրա մասնակիցներն են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները։ Երկրների ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ ձևաչափում փոխգործակցության առանցքային հարցերը, ինչպես նաև ուշադրություն են դարձրել միջազգային և տարածաշրջանային խնդիրներին, հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն