«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրառում է արել, որով հայտնում է, որ պահանջել են վարչական պատասխանատվության ենթարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։

«Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։

Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։

Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն»,–գրել է Իոաննիսյանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն