Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրողների անվտանգությունն ու իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը, այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ 

Շարունակում ենք կարևորել Արցախում ապրողների անվտանգությունն ու իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատելով էլ կգտնենք ելքը»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու հարցին՝ Գրիգորյանը ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքային խմբի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն