Բաժանում 11 տարվա համատեղ կյանքից հետո․ Շակիրան ու Պիկեն հաստատել են լուրը
Կոլումբացի փոփ աստղ Շակիրան և իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվել են: Զույգը պաշտոնապես հաստատել է լուրը։
«Ցավով վերահաստատում ենք, որ մեր ճանապարհները տարբեր են։ Հանուն մեր երեխաների բարեկեցության, որոնք մեզ համար վեր են ամեն ինչից, մենք խնդրում ենք ձեզ հարգել նրանց անձնական կյանքը։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է զույգի հայտարարության մեջ, որը հրապարակել է EFE լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցների տվյալներով ՝ 45-ամյա Շակիրան իմացել է, որ Պիկեն իրեն դավաճանում է մեկ այլ կնոջ հետ։ Նշվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստն ապրում է մեկ այլ երկրում և այցելում է գիշերային ակումբներ։
Պիկեն և Շակիրան հարաբերությունների մեջ են 2011 թվականից, սակայն պաշտոնապես չեն գրանցել ամուսնությունը։
Զույգը ծանոթացել է 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին, որը տեղի է ունեցել ՀԱՀ-ում։ 2011 թվականին հայտնիները հայտարարել են այն մասին, որ հանդիպում են։ 45-ամյա Շակիրան ու 35-ամյա Պիկեն ունեն երկու երեխա։