Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող «Աղձք» պատմահնագիտական հուշարձանը IV դարի կառույց է և համարվում է անդրանիկ եռանավ բազիլիկ եկեղեցիներից մեկը:

Հուշարձանի տարածքը մինչև XX առաջին կեսը հնագիտական պեղումների չի ենթարկվել: 1973-1975 թթ. ընթացքում կազմակերպվել են մասնակի պեղման,մաքրման ամրակայման, վերականգնման, աշխատանքներ, իսկ 2001-2002 թթ.` բարեկարգման և չափագրման աշխատանքներ: 2015-2017թթ. հնավայրում շարունակվել են պեղման աշխատանքները, որոնց արդյունքում բացվել են հուշարձանի հարակից տարածքի, աշխարհիկ կառույցների եզակի վաղմիջնադարյան մնացորդներ :

ՀՀ կառավարության 2022 մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ հնավարը ներառվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգում՝ «Աղձք» պատմամշակութային արգելոց» անվամբ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն