Ֆորմուլա 1-ի մասին նոր ֆիլմի գլխավոր հերոսը կլինի օսկարակիր Բրեդ Փիթը, իսկ պրոդյուսերներից մեկը՝ մրցաշարի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։ Ջոզեֆ Կոսինսկու ​​ֆիլմում 58-ամյա Փիթը կմարմնավորի մրցարշավորդի։ Ֆիլմի անունը, սակայն, դեռևս չի նշվում:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ գլխավոր հերոսը տևական դադարից հետո վերսկսում է իր սպորտային կարիերան, որպեսզի օգնի նորեկ մարզիկին մրցել Ֆորմուլա 1-ի լավագույն ավտոարշավորդների հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն