Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առաջընթաց գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում. Դոնֆրիդ
Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն առաջընթաց գրանցելու երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նման կարծիք է հայտնել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը։
«Հավատում եմ՝ հույս կա, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Կարծում եմ՝ տեսել ենք, որ երկու երկրներն էլ էական քայլեր են ձեռնարկել: ԱՄՆ-ն աջակցում է բոլոր այդ նախաձեռնություններին»,- ընդգծել է Դոնֆրիդը: