Հաշվեքննիչ պալատը չի տեսել առերևույթ հանցագործության որևէ հատկանիշ: Որևէ նման դրսևորում չկա ո՛չ արձանագրության, ո՛չ էլ` եզրակացությունների մեջ
Հաշվեքննիչ պալատը չի տեսել առերևույթ հանցագործության որևէ հատկանիշ: Որևէ նման դրսևորում չկա ո՛չ արձանագրության, ո՛չ էլ` եզրակացությունների մեջ ...
Հաշվեքննության եզրակացության մեջ տեղ գտած բոլոր դիտարկումների և արձանագրումների վերաբերյալ ԱՆ-ն տրամադրել է պատասխան դիրքորոշում, որով ներկայացվել են COVID-19-ի ընթացքում իրականացված ծախսերի համաճարակաբանական, բժշկական և իրավական հիմնավորումները։
Ծախսերն իրականացվել են իրագործելու մեր՝ նախապես հաստատված համապետական և գերատեսչական պլաններով, կառավարության, պարետատան և այլ մարմինների որոշումներով նախատեսված միջոցառումներն եղել են նպատակային և ուղղված էին պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած առողջապահության և սոցիալական հարցերի մշտական և քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ելույթս ամբողջությամբ` ստորև: