Եվրամիությունը հունիսի 14-ից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում, միջբանկային SWIFT համակարգից կանջատի ռուսական «Խնայբանկը» , «Ռոսսելխոզբանկը» և «Մոսովյան կրեդիտային բանկը»:

«Խնայբանկը», ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտնել է, որ իրենք աշխատում են սովորական ռեժիմով, իսկ SWIFT-ից անջատվելը չի ​​փոխում իրավիճակը միջազգային կարգավորումների հետ կապված։

«Մոսովյան կրեդիտային բանկ»- ում նշել են, որ Ռուսաստանի ներսում գործարքները կշարունակվեն սովորական ռեժիմով, սակայն արտասահմանում վճարումների դեպքում դրանց կատարման ժամկետները կարող են ձգվել։

«Ռոսսելխոզբանկը» նաև ընդգծել է, որ Ռուսաստանի բանկային համակարգում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ՝ անխափան ինքնավար գործունեություն ապահովելու համար։

Ռուսաստանում գործում է ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը, որը ստեղծել է Ռուսաստանի բանկը՝ ի պատասխան SWIFT-ից հնարավոր անջատման ռիսկի: SWIFT համակարգին միացած են աշխարհի տարբեր երկրների ավելի քան 11 հազար խոշորագույն բանկեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն