ՔՊ–ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիատական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ասել է նա: